
Արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների ճնշումը միշտ եղել է, հիմա բարդացել է։
Այս մասին հինգշաբթի՝ մարտի 10-ին, կառավարության հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա մեկնաբանությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։
Ռուսաստանի տնտեսությունը կկարողանա հարմարվել, և դա կբերի անկախության, պարզաբանել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ դեռ կկիրառվեն։
Նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքի բազմաթիվ պատժամիջոցներ դեռ գործում էին, նշել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Պուտինը պահանջել էր Ռուսաստանից հեռացող ընկերություններում արտաքին մենեջմենթի ներդրում։
Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում մի շարք ապրանքների պահանջարկը կարող է աճել, սակայն իրավիճակը իշխանությունների վերահսկողության տակ է։