Ամերիկյան Meta ընկերությունը որոշ երկրներում Facebook և Instagram սոցիալական ցանցերին ժամանակավորապես թույլ կտա չարգելափակել օգտատերերի՝ Ռուսաստանի քաղաքացիների և զինվորների նկատմամբ բռնության կոչերը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փոստային ցուցակը, Meta-ի քաղաքականության այս փոփոխությունը կապված է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։
Meta-ի նամակներից երևում է, որ ռուսների նկատմամբ բռնության կոչերը թույլատրվում են, երբ հաղորդագրությունը բացահայտորեն վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությանը:
Ընկերության քաղաքականության փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Հունգարիային, Վրաստանին, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ռումինիայի, Սլովակիային, Ուկրաինային և Էստոնիային:
Գործակալության տվյալներով՝ ընկերությունը նաև ժամանակավորապես չի հեռացնի Լեհաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ուղղված մահվան կոչերը։