Վաճառվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի ևս երկու հին ավտոմեքենա

Վաճառվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի ևս երկու հին ավտոմեքենա

Քաղաքապետարանի ևս երկու հին ավտոմեքենա ցուցադրվեց eAuction.ge կայքում և վաճառվեց ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսության ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանն ասաց, որ 2021 թվականին աճուրդի են հանվել բոլոր հին մեքենաները, որոնք պիտանի չեն եղել։ 2021 թվականին վաճառվել է չորս ավտոմեքենա. Վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 27960 լարի։ Իսկ այս տարի աճուրդի է հանվել ևս երկու ավտոմեքենա և վաճառվել 5600 լարիով։

MITSUBISHI airtrek – 2001թ-ի արտադրության: Նախնական գինը՝ 2500 լարի, աճուրդը շահել են 4500 լարիի դիմաց ։

ԳԱԶ-31029 «Վոլգա» – 1996 թ. Նախնական գինը եղել է 1000 լարի, աճուրդը շահել են 1100 լարիի դիմաց։

Բոլոր հին մեքենաներն անցել են պետական ​​փորձաքննություն, որտեղ սահմանվել են մեքենաների գները։ Այս մեքենաները երկար տարիներ չեն շահագործվել, շատերը չեն աշխատում և այդ պատճառով որոշվել է վաճառել աճուրդով։