
Այսօր՝ մարտի 11 -ին, ժամը 13:30 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը առատ ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի է, եւ երթևեկությունը տեղ-տեղ միակողմանի է:
Նշենք, որ ճանապարհին ուժեղ բուք է իսկ տեսանելիությունը շատ թույլ, ուստի վարորդներին կոչ ենք անում ցուցաբերել զգուշություն եւ երթեւեկել ձմեռային անվադողերով:
Այդ հարցի վերաբերյալ մենք հեռախոսազրույց ունեցանք «Դորոժնիկ» ՍՊԸ տնօրեն Արման Նորսոյանի հետ, ով նշեց. «Մենք այս պահի դրությամբ ոչ մի ահազանգ չենք ստացել ճանապարհների փակ լինելու հետ կապված: Երբ որ քաղաքապետարանից տեղեկացնեն մենք կսկսենք մաքրման աշխատանքը»: