Լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 8,8 թեթրիով

Լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 8,8 թեթրիով

Մարտի 11-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 8,8 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2308 լարի։

Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը նույնպես ամրապնդվել է 11,2 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5487 լարի։

13,66 թեթրի ամրապնդում կա նաև բրիտանական ֆունտ ստեռլինգի նկատմամբ, որի արժեքը դարձել է 4,2278 լարի։

Լիրայի նկատմամբ փոխարժեքն ամրապնդվել է 0,88 թեթրիով, ինչի արդյունքում մեկ լիրայի արժեքը դարձել է 21,58 թեթրի։

Չորեքշաբթի օրը Ազգային բանկը լարիի փոխարժեքին աջակցելու և իրացվելիություն արտարժույթի շուկա մատակարարելու նպատակով արժույթի աճուրդ է անցկացրել և վաճառել 39,6 մլն դոլար։ Աճուրդի է հանվել 50 մլն դոլար։