Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Սթիվ Բեյքերը և լիբերալ-դեմոկրատ Էդ Դեյվին ասել են, որ հակառուսական պատժամիջոցները կարող են Բրիտանիային հասցնել 1973 թվականից ի վեր ամենավատ տնտեսական շոկի: Փորձագետների կարծիքները հրապարակված են Daily Mail-ում։
Մասնագետները ռուսական նավթի ներկրումը մինչև 2022 թվականի վերջ դադարեցնելու Մեծ Բրիտանիայի որոշումը համարել են լայնածավալ ճգնաժամի նախապայման։
Բեյքերը և Դեյվին կարծիք են հայտնել, որ Ռուսաստանից էներգիան անջատելու որոշումը կարող է լրջորեն ազդել սովորական բրիտանացիների կենսամակարդակի վրա։ Գնաճն արդեն 5,5 տոկոս է, ինչը բրիտանական միջին ընտանիքի համար տարեկան 1750 ֆունտ ստերլինգ կորստի պատճառ է դարձել:
Տնտեսագետները կանխատեսում են գնաճի հետագա աճ՝ մինչև 8 տոկոս։ Դրանց կհաջորդի վառելիքի և սննդի գների բարձրացումը, կարծում են հեղինակները։
Փետրվարին հայտնի դարձավ, որ Բրիտանիան բախվում է աղքատության կտրուկ աճին։ Աղքատության մեջ ապրող բրիտանական ընտանիքների մասնաբաժինը 2019-ի 0,7%-ից 2020-ին հասել է ընդհանուր բնակչության 1,5%-ի։ Հիմնական պատճառը սննդամթերքի և կոմունալ ծառայությունների գների աճի հետևանքով առաջացած ռեկորդային գնաճն է։ Ավելին, կանխատեսվում է, որ աղքատ քաղաքացիների թիվը 2022 թվականի գարնանը կարող է 30 տոկոսով ցատկել։