Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ-ի դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ-ի դեմ

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների ցուցակներ է պատրաստել՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, և շուտով դրանք կհրապարակի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցուցակները պատրաստ են, աշխատում ենք դրա վրա։ Սա մեծ մասամբ ամենօրյա աշխատանքի մի մասն է։ Դրանք շուտով կհրապարակվեն»,- ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռյաբկովը հանդիպել է Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Իրանի ղեկավարության և արևմտյան երկրների միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի վիճակը։