Պուտինը Մակրոնին և Շոլցին ասել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին

Պուտինը Մակրոնին և Շոլցին ասել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության գոտիներում հումանիտար իրավիճակի մասին։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ՌԴ ղեկավարն իր զրուցակիցներին պատմել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին։ Նրա խոսքով՝ զինվորականները հետապնդում են այլախոհներին, թաքնվում են խաղաղ բնակչության թիկունքում՝ որպես կենդանի վահան և ծանր զինատեսակներ են տեղակայում բնակելի թաղամասերում։

«Միևնույն ժամանակ, ազգայնական գումարտակները սիստեմատիկ կերպով խափանում են բնակչությանը փրկելու գործողությունները, ահաբեկում են խաղաղ բնակիչներին տարհանման փորձի ժամանակ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ Պուտինը Շոլցին և Մակրոնին կոչ է արել ազդել Ուկրաինայի ղեկավարության վրա՝ Ուկրաինայի անվտանգության ուժերի նման գործողությունները դադարեցնելու համար։