ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային մինչև 200 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Սպիտակ տան վրա հղումով։
«Ես պետքարտուղարին լիազորում եմ միջոցներ օգտագործել պաշտպանության նախարարության պաշտպանական ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության և ուսուցման տեսքով՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար», – նշվում է փաստաթղթում։