Պաուլո Կոելյոն Ուկրաինայում տեղի ունեցողը ռուսաֆոբիայի համար հարմար պատրվակ է անվանել

Պաուլո Կոելյոն Ուկրաինայում տեղի ունեցողը ռուսաֆոբիայի համար հարմար պատրվակ է անվանել

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն Twitter-ի իր էջում Ուկրաինայում տիրող իրավիճակն անվանել է ռուսաֆոբիայի համար չափազանց հարմար պատրվակ։

«Ուկրաինական ճգնաժամը հարմար պատրվակ է ռուսաֆոբիայի համար։ Եղել եմ Լվովում, Կիևում, Օդեսայում, Յալթայում, Չեռնոբիլում։ Մոսկվայից Վլադիվոստոկ գնացքով անցա 10 000 կիլոմետր: Այո, պատերազմ է, բայց մի մեղադրեք հասարակ ժողովրդին»,- գրել է նա։