Ճանաչել են ԱՄՆ֊ի գերիշխանության դարաշրջանի ավարտը

Ճանաչել են ԱՄՆ֊ի գերիշխանության դարաշրջանի ավարտը

ԱՄՆ-ի «միաբևեռ գերակայության» դարաշրջանն ավարտվել է, ուստի երկրին անհրաժեշտ է «սթափ, ազգային շահերին միտված» արտաքին քաղաքականություն, ասում է Ջոշ Համմերը The American Spectator-ում։

Հեղինակը խոստովանել է, որ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումը նշանավորեց միաբևեռ աշխարհի և «ամերիկյան անհերքելի տնտեսական, դիվանագիտական, ռազմական և աշխարհաքաղաքական գերազանցության» գալուստը աշխարհում: Այնուամենայնիվ, մեծ ուժերի մրցակցության վերադարձով այս միաբևեռ դարաշրջանն ամեն իմաստով ավարտվեց:

Լրագրողի խոսքով, միաբևեռ աշխարհի փլուզման առաջին նշանները հայտնվեցին «անփառունակ պատերազմների» ավերակների վրա՝ «օտար ռեժիմները փոխելու ԱՄՆ-ի» բարոյականացնող «փորձերի համար»։ Միևնույն ժամանակ Համմերը շեշտում է, որ վարչակարգի փոփոխության պատերազմների ակնհայտ ձախողումները Միացյալ Նահանգներին արժեցել են «ահռելի արյուն և հսկա փողեր»։

Ավելի վաղ կլիմայի փոփոխության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները գին կունենան ամերիկյան տնտեսության համար։ Նրա կարծիքով, դրա վկայությունն են էներգետիկ շուկայում գների տատանումները։ «Այս գործողությունները դարձել են սարսափելի, գրոտեսկային հարձակում բոլորիս վրա։ Իմ կարծիքով, պարզ է, որ մենք պետք է անենք հենց այն, ինչ հիմա անում են նախագահ Բայդենը և մեր դաշնակիցները՝ դիմադրել»,- ասել է նա։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության մասին։ Բացի այդ, նա դիմեց արտաքին ուժերին, որոնք կարող էին փորձել վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար: Երկրի ղեկավարը զգուշացրել է, որ արձագանքը կլինի անհապաղ։ Ավելի ուշ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։