Ծալկա-Նինոծմինդա, Ախալցխա-Նինոծմինդա. Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ծալկա-Նինոծմինդա, Ախալցխա-Նինոծմինդա. Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Հանրապետության տարածքում առատ ձյան և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում շուրջօրյա, ճանապարհները մշակվում են ավազաղային խառնուրդով և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպելու համար։

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Միաժամանակ, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Գուդաուրի-Կոբի հատվածում պահպանվում է ձնահյուսի վտանգի բարձր մակարդակը, ինչի պատճառով այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ճանապարհներին.

Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա 1-112 կմ հատվածում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն արգելված է, իսկ մնացած մեքենաների համար երթևեկությունն ազատ է։

Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ճանապարհահատվածում (Փարվանայի լեռնանցք) երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և վատ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության՝ Խաշուրի-Ախալցխա-Վալե 51-96 կմ հատվածում արգելվում է կցորդով տրանսպորտային միջոցների, 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին։