Իրաքում հրթիռակոծվել է ԱՄՆ հյուպատոսությունը

Իրաքում  հրթիռակոծվել  է ԱՄՆ հյուպատոսությունը

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում հրթիռակոծության են ենթարկվել Միացյալ Նահանգների հյուպատոսությունը և ամերիկյան ռազմաբազան։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Իրանի տարածքից։ Առնվազն 12 հրթիռ է արձակվել ԱՄՆ ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան, և միայն աննշան վնասներ են հասցվել հյուպատոսությանը և ռազմաբազային։

Հրթիռակոծությունից տուժել է նաեւ «Kurdistan 24» հեռուստաալիքի գրասենյակը։ Ինքնավար մարզի առողջապահության նախարարը հաստատել է, որ խաղաղ բնակիչների զոհեր կամ վիրավորներ չկան։ Վաշինգտոնը չի բացառել պատասխան հարվածի հնարավորությունը։