Թբիլիսիում անցկացվելու է ռուս-վրացական գործարար ֆորում

Թբիլիսիում անցկացվելու է ռուս-վրացական գործարար ֆորում

Georgia Online-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի սկզբներին Վրաստանում անցկացվելու է վրացական ու ռուսական բիզնես-ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն։ Ֆորումին մասնակցելու են գործարարներ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, IT տեխնոլոգիաների, էներգետիկայի, շինարարական, մանրածախ ու մեծածախ ոլորտների ներկայացուցիչներ։

Ֆորումի անցկացման ստույգ վայրը հստակեցվում է։ Հայտնի է միայն, որ այն անցկացվելու է Թբիլիսիում ու տևելու է մի քանի օր։ Այս տարվա առաջին կեսին երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալն աճել է 16.5 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա առաջին կեսի հետ, և կազմել է 390.3 միլիոն դոլար։



Opinion, pooling and voting