Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 06:37-ին, 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Վրաստանի պետական սահմանից 8 կմ հեռավորության վրա։
Եւս մեկ երկրաշարժ արձանագրվել է՝ Թբիլիսիի ժամանակով 08:22-ին, 3,7 մագնիտուդ ուժգնությամբ՝ Ռուսաստանում՝ Վրաստանի պետական սահմանից 10 կմ հեռավորության վրա։
Իսկ Թբիլիսիի ժամանակով 05:15-ին, կրկին Ռուսաստանում՝ Վրաստանի պետական սահմանից 2 կմ հեռավորության վրա, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։