Երկու եղբայր և երկու քույր ԱՄՆ-ից, որոնք չորսով ընդհանուր ապրել են ավելի քան 380 տարի, հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է UPI-ն։
Ռեկորդը սահմանել են 100-ամյա Ջերի Բալգերը, 97-ամյա Մարջորի Գիլմարտինը, 95-ամյա Ռոբերտ Գոբլը և 93-ամյա Ռիչարդ Գոբլը։ Հարազատների ընդհանուր տարիքը 383 տարեկան է, իսկ նրանց անունները կհրապարակվեն ռեկորդների գրքի հաջորդ համարում։
Բալգերը, որ ապրում է Վիսկոնսին նահանգի Գրինֆիլդ քաղաքում, ասել է, որ ուրախ է, քանի որ ինքը և իր քույրն ու եղբայրները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում, սակայն խոստովանել է, որ դա իր համար անակնկալ չէր: «Ես չեմ կարող սպասել, թե երբ ձեռքս կընկնի Գինեսի ռեկորդների հաջորդ գիրքը, սակայն երբ տեսա նախորդ թողարկումը, հասկացա, որ հաջորդը մենք ենք լինելու»,- խոստովանել է երկարակյացը:
Ռեկորդակիրների երեխաներն ասացին, որ տարեցները շատ են աջակցում միմյանց, և երբ բոլորը հավաքվում են, իսկական տոն է լինում։ «Մենք բոլորս դեռ շատ առողջ ենք»,- պարծենում էր Բալգերը: