Ռուսաստանը հրաժարվում է խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին չեղարկել պատժամիջոցները

Ռուսաստանը հրաժարվում է խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին չեղարկել պատժամիջոցները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է խնդրել Եվրոպային և ԱՄՆ-ին վերացնել պատժամիջոցները և չի փոխի իր քաղաքական կուրսը։ Այս մասին նա խոսել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

Վերշինինն ընդգծել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի որոշումը չեն։

«Դրանք ընդունում են ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ, կոպիտ ասած նրա արբանյակները, ովքեր ցանկանում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի մեր տնտեսությունը և սովորական ռուսաստանցիներին դնեն շատ ծանր դրության մեջ», – բացատրել է նա:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ պատժամիջոցներն անօրինական են որպես Արևմուտքի ճնշման գործիք, և դրանք ոչ մի արդյունք չեն տա։

«Մենք չենք խնդրելու, որ այդ պատժամիջոցները չեղարկվեն։ Մենք պարզապես կշարունակենք զարգացնել մեր տնտեսությունը և ինքնուրույն զարգանալու ունակությունը՝ հենվելով այն ընկերների և համախոհների վրա, որոնք ունենք»,- եզրափակել է Վերշինինը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ։ Նա կոչ է արել եվրոպական միությանը մեկուսացնել Ռուսաստանը միջազգային հանրությունից։