Ռոսկոմնադզորը Instagram սոցիալական ցանցը պաշտոնապես մտցրել է արգելված կայքերի ռեգիստր։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է գերատեսչության կայքում։
Instagram.com կայքը որոնելիս Ռուսաստանում արգելափակման ստուգման ծառայությունը ցուցադրում է հաղորդագրություն, որում նշվում է, որ մուտքը սոցիալական ցանց սահմանափակված է Գլխավոր դատախազության 2022 թվականի մարտի 11-ի պահանջով:
Ռոսկոմնադզորը մարտի 14-ի կեսգիշերից սկսեց արգելափակել Instagram-ը Ռուսաստանում։ Գերատեսչությունում նշել են, որ նման քայլը կապված է սոցցանցում ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ։ Օգտատերերին տրվել է 48 ժամ՝ իրենց գրառումները պահելու կամ այլ կայքեր տեղափոխելու համար։
Մարտի 11-ին Meta-ն, որը պատկանում է Facebook-ին և Instagram-ին, հայտարարեց քաղաքականության փոփոխության մասին։ Երկու կայքերի մոդերատորներին ուղղված նամակում ասվում է, որ մի շարք երկրներում Meta-ն ժամանակավորապես թույլ կտա իր սոցիալական ցանցերին չարգելափակել օգտատերերի՝ ռուսների նկատմամբ բռնության կոչերը։ Նույն օրը ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է Մետային ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։