
Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ճանապարհահատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։