Նինոծմինդայում քննարկվել են փոքրամասնությունների իրավունքները

Նինոծմինդայում քննարկվել են փոքրամասնությունների իրավունքները

«Կին դեմոկրատների միություն» հասարակական կազմակերպությունը Նինոծմինդա քաղաքի «Ջավախքի առողջ հասարակության» գրասենյակում անցկացրել է թրեյնինգ՝ «Փոքրամասնությունների իրավունքները Վրաստանում» թեմայով։

«Կին դեմոկրատների միություն» հասարակական կազմակերպության թրեյներ Նանա Իոսելիանիի խոսքով, այսօր մենք ծանոթացանք ոչ միայն կանանց իրավունքներին, այլև ընդհանրապես խոսեցինք մարդու իրավունքների մասին։ Խոսեցինք մարդու իրավունքների հռչակագրի, տարբեր կոնվենցիաների և այլ օրենքների մասին, որոնք ընդունվում են ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով։ Մենք խոսեցինք նաև ՏԻՄ օրենքների մասին, քանի որ մարդիկ պետք է ավելի շատ տեղեկատվություն ունենան ՏԻՄ օրենքների մասին, թե ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները, ինչ կարող են պահանջել և ինչ տեղեկատվություն կարող են ստանալ:

Դասընթացին մասնակցում էին մանկապարտեզի դաստիարակներ, մանկավարժներ, ովքեր փոքր տարիքից երեխաներին սովորեցնում են լինել հանդուրժող։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ UNDP-ի կողմից: Ծրագիրը ազգային փոքրամասնությունների համար է։ Այս ծրագիրն իրականացվել է նաև Ախալքալաքում, Ախալցխայում և Ադիգենում։

Այս մասին ավելի մանրամասն մեզ հետ զրույցում ասաց Կանանց դեմոկրատների հասարակության թրեյներ Նանա Իոսելիանին։

Radio NOR · В Ниноцминде обсудили права меньшинств