
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի մինի մարզադաշտի ցանկապատը շարքից դուրս է եկել եւ այն օգտագորրծման պիտանի չէ:
Խնդրի առնչությամբ Նինոծմինդայի քաղաքապետարանից տեղեկացանք, որ Մամզարայի նոր խաղադաշտի կառուցման ծրագիրը դեռևս կազմված չէ, այդ պրոցեսը ավարտելուն պես կվորոշվի նաեւ գումարի չափը:
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ այս տարի նախատեսվում է կառուցել նոր մարզադաշտ: Սակայն Մամզարայի բնակիչների հետ այդ հարցի շուրջ զրուցելուց հետո որոշվել է, որ նոր տարածք է հարկավոր մարզադաշտի կառուցման համար քանի որ հին մարզադաշտի տարածքը գյուղից հեռու է գտնվում: Ներկա պահին այդ տարածքի որոնողական աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ մինի մարզադաշտը կառուցվել էր 2015թ., որի համար մունիցիպալ բյուջեից հատկացվել էր 15 հազար լարի գումար: