Վրաստանի խորհրդարանում բացվել է Քաղաքացիական համագործակցության կենտրոն

Վրաստանի խորհրդարանում բացվել է Քաղաքացիական համագործակցության կենտրոն

Georgia Online-ի փոխանցմամբ՝ հասարակության հետ օրենսդրական երկխոսության աջակցության շրջանակներում Վրաստանի խորհրդարանում բացվել է Քաղաքացիական համագործակցության կենտրոն:

Կենտրոնի բացումը կատարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ այժմ այդ տեղը բաց է քաղաքացիական սեկտորի այն կազմակերպությունների համար, որոնք ունեն խորհրդարանի հետ համագործակցության նախագծեր, որոնք ցանկանում են խորհրդարանում իրականացնել որոշակի միջոցառումներ, հանդիպել պատգամավորների հետ, ուսումնասիրել իրենց հետաքրքրող հարցերը, հանդես գալ նախաձեռնություններով ու կիսվել կարծիքներով:

Ուսուպաշվիլին ընդգծել է, որ Քաղաքացիական համագործակցության կենտրոնը բաց կլինի այն բոլոր կազմակերպությունների համար, որոնք ունեն խորհրդարանի հետ երկարաժամկետ, արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության ցանկություն:



Opinion, pooling and voting