Կենսաբանները հորդորել են նվազեցնել օգտագործվող շաքարի քանակը։ Բժիշկները պատմել են, թե ինչպես կարող է մեկ ամսով շաքարից հրաժարվելը փոխել կյանքը, գրում է Eat This, Not That-ը:
Ըստ գիտնականների, շաքարավազի ավելացուկն է հանգեցնում մեծ խնդիրների, դրանք ըմպելիքներում են (օրինակ՝ գազավորված ըմպելիքները), նախուտեստներում և աղանդերում:Չնայած նման հավելումներն ավելի համեղ կդարձնեն ուտեստը, սակայն չափից շատ օգտագործումը կհանգեցնի վատ հետևանքների, օրինակ՝ շաքարային դիաբետի կամ լյարդի ճարպակալման։
Գիտնականները փորձարկում են անցկացրել, որի ընթացքում մասնակիցներին խնդրել են գրանցել օրգանիզմի փոփոխությունները՝ սննդակարգից շաքարավազ պարունակող մթերքները հեռացնելուց հետո: Այն օգնել է նվազեցնել դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, Ալցհեյմերի հիվանդության և արթրիտի զարգացման ռիսկը։
Ինչպես պարզաբանել է սննդաբան Էլիսոն Թալմանը, այն նաև նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը, ավելացնում էներգիան։
«Շաքարավազից մեկ ամսով հրաժարվելը կարող է օգտակար լինել մարսողական համակարգի առողջության համար։Մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով խմում են քաղցր գազավորված ըմպելիքներ, ատամների քայքայման ավելի մեծ ռիսկի են ենթարկվում»,- ավելացրել է Թալմանը
Շաքարի ավելի մեծ ընդունումը կապված է դեպրեսիայի հետ: Հետևաբար, քանակի կրճատումը կարող է բարելավել տրամադրությունը: Ավելի վաղ դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան ասել էր, որ շաքարի օրական չափաքանակը կարելի է ապահովել սննդի միջոցով։