
Ուկրաինական ճգնաժամի հիմնական պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը և արևմտյան երկրները. Այս մասին The Economist-ի համար հոդվածում ասել է Չիկագոյի Ռ.Վենդել Հարիսոն համալսարանում քաղաքական գիտությունների պատվավոր պրոֆեսոր Ջոն Ջ.Միրշայմերը՝ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին անվանելով ճգնաժամի սրման գլխավոր մեղավորները։
Ըստ վերլուծաբանի՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ փորձել է դառնալ 2017 թվականից, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշեց «պաշտպանական զենք» վաճառել Կիևին։ «ՆԱՏՕ-ի մյուս երկրները միացան այս ալիքին՝ զենք ուղարկելով Ուկրաինա, վարժեցնելով նրա բանակը և թույլ տալով նրան մասնակցել օդային և ռազմածովային համատեղ զորավարժություններին»,- ասել է փորձագետը։