Մարտի 14-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,14 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2322 լարի։
Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,56 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5431 լարի։
1,27 թեթրիով լարին ամրապնդվել է նաեւ բրիտանական ֆունտ ստեռլինգի նկատմամբ, որն արժեցել է 4,2151 լարի։
Լիրայի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 0,31 թեթրիով, ինչի արդյունքում մեկ լիրայի արժեքը դարձել է 21,89 թեթրի։
Անցած շաբաթ Ազգային բանկը լարիի փոխարժեքին աջակցելու և իրացվելիություն արտարժույթի շուկա մատակարարելու նպատակով արժույթի աճուրդ է անցկացրել՝ վաճառելով 39,6 մլն դոլար։ Աճուրդի է հանվել 50 մլն դոլար։