Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանին սպասվում է շատ պայծառ, ջերմությամբ ու լույսով լեցուն ապագա: Այդ մասին Աջարիայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքերով՝ այդ ապագան հաջողակ կլինի միայն այն դեպքում, եթե բոլորը միավորվեն. «Երկրի իշխանությունները մտադիր են կառուցել հենց այդպիսի Վրաստան, և զարթոնքի գործընթացին պետք է մասնակցի հասարակության յուրաքանչյուր անդամ:
Արդեն իսկ ստեղծվել է կարևոր հիմք՝ ավելի լուրջ և ֆունդամենտալ բարեփոխումներ ու վերակազմավորումներ իրականացնելու համար: Շրջաններում ապրող մարդկանց կենսամակարդակը պետք է մոտեցվի քաղաքաբնակների կյանքի որակին: Դա մեծ կարևորություն ունի տեղական բնակչության ամրապնդման համար»: