Կառավարությունը հրապարակել է Թուրքիայից ներկրված դեղերի ցանկը. Որ դեղերն են ներկրվել

Կառավարությունը հրապարակել է Թուրքիայից ներկրված դեղերի ցանկը. Որ դեղերն են ներկրվել

Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում այս փուլում Թուրքիայից ներկրվել է ավելի քան 30 տեսակի դեղամիջոց, որոնց գները իջեցվել են 60%-ից 80%-ով: Այդ մասին «Ֆեյսբուքում» տեղեկություն է տարածում կառավարության ղեկավարությունը։

Կառավարությունը հրապարակում է դեղերի ցանկը.

  • «Գալվուս մետ» դեղահաբ 50 մգ + 1000 մգ
  • «Յանուվիա» դեղահաբ 100 մգ
  • «Յանումետ» դեղահաբ 50 մգ + 1000 մգ
  • «Ինսուլին լանտուս» solostar ներարկման լուծույթ 100 IU / 1 մլ 3 մլ ներարկիչ-գրիչ
  • «Ֆորսիգա» դեղահաբ 10 մգ
  • «Ատականդ» դեղահաբ 16 մգ
  • «Բրիլինտա» դեղահաբ 90 մգ
  • «Դիովան» դեղահաբ 160 մգ
  • «Կո-Դիովան» դեղահաբ 160 մգ + 12,5 մգ
  • «Կոնկոր» դեղահաբ 10 մգ
  • «Կրեստոր» դեղահաբ 20 մգ
  • «Տենորետիկ» դեղահաբ100 մգ + 25 մգ
  • «Ակլաստա» ինֆուզիոն լուծույթ 5 մգ / 100 մլ սրվակ
  • «Ոլտարեն էմուլգել» գել 1% 50 գ
  • «Արիմիդեքս» դեղահաբ 1 մգ
  • «Սիմբիկորտ տուրբոհալեր» փոշի ինհալացիոն 160 մկգ + 4,5 մկգ / 1 դոզա 60 դոզայի սրվակ:

Միաժամանակ, տեղեկատվության մեջ նշվում է, որ Թուրքիայից ներկրվող որակյալ և մատչելի դեղերի ցանկն աստիճանաբար մեծանում է, և դրանք հնարավոր կլինի գնել ամբողջ Վրաստանի դեղատների ցանցերից։