Եվրամիությունը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրամիությունը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ չորրորդ փաթեթ են ներկայացրել։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։

ԵՄ պաշտոնյաները հայտարարել են, որ պատժամիջոցների տակ են հայտնվել պողպատե արտադրանքներ, շքեղ ապրանքներ, պրեմիում դասի մեքենաներ և զարդեր: Եվրոպական երկրներն արգելել են նոր ներդրումները էներգետիկայի ոլորտում, սակայն բացառություններ են արել խաղաղ նպատակներկ համար կիրառվող ատոմների և էներգիայի փոխադրման համար։