Ռուս-ուկրաինական ռազմական հատուկ գործողության ֆոնին ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը կդադարեցնի ծրագրված ներդրումները ռուսական շուկայում:
Այս մասին հայտնել է ընկերությունը պաշտոնական կայքի միջոցով:
Միևնույն ժամանակ ընկերությունը շեշտում է՝ չնայած ՌԴ-ում ներդրումների դադարեցմանը՝ կշարունակի դեղերի մատակարարումը:
«Pfizer-ը եկել է այն եզրակացության, որ մեր դեղերի Ռուսաստան մատակարարման դադարեցումը ուղղակիորեն խախտում է հիվանդների առողջության առաջնահերթությունը: Դեղորայքի մատակարարման դադարեցումը կհանգեցնի հիվանդների զգալի տառապանքների և հնարավոր կյանքի կորստի, հատկապես՝ երեխաների և տարեցների»,- ասված է հաղորդագրությունում։
Արտադրողները Ռուսաստանում իրենց բիզնեսի շահույթը կնվիրաբերեն Ուկրաինայի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ, ընկերությունն այլևս չի անցկացնի կլինիկական փորձարկումներ Ռուսաստանում և կդադարեցնի նոր հիվանդների հավաքագրումը երկրում շարունակվող թեստերի համար: tv9news.ge