Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի դեմ

Ռուսաստանը անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 15-ին, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Ինչպես նշվում է գերատեսչությունում, ամերիկացի առաջնորդը ԱՄՆ մի շարք այլ քաղաքական գործիչների հետ ընդգրկվել է ռուսական կողմի պատժամիջոցների ցուցակում՝ ի պատասխան Մոսկվայի դեմ Վաշինգտոնի աննախադեպ պատժամիջոցների։

«Այս քայլը, որն արվել է որպես հակազդեցություն, անխուսափելի հետևանքն էր ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից որդեգրած ծայրահեղ ռուսաֆոբ կուրսի, որը, ամերիկյան գերիշխանությունը պահպանելու հուսահատ փորձերով, հենվել է Ռուսաստանի ճակատային զսպման վրա՝ անտեսելով ամեն պարկեշտություն», – պարզաբանել է ՌԴ ԱԳՆ-ն։

Միաժամանակ նրանք նշել են, որ Մոսկվան ամբողջությամբ չի հրաժարվում պաշտոնական հարաբերություններ պահպանել նշված ցուցակից անձանց հետ և պատրաստ է լուծել այն խնդիրները, որոնք կարող են ծագել ԱՄՆ նշված ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի շփումներ կազմակերպելիս։