
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, երկրի ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ հայտնվել են այդ ցանկում։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտնել է, որ Վաշինգտոնի նոր սահմանափակումները վերաբերում են ՌԴ պաշտպանության փոխնախարարներ Յունուս-Բեկ Եվկուրովին և Ալեքսեյ Կրիվորուչկոյին։ Բացի այդ, նոր սահմանափակումների են ենթարկվել Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Rosoboronexport-ի ղեկավարներ Դմիտրի Շուգաևը և Ալեքսանդր Միխեևը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ։ Ընդհանուր առմամբ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի ավելի քան 350 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։