ԳԴՀ էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը նախազգուշացրել է լուրջ հետեւանքների մասին Ուկրաինայում սրման դեպքում

ԳԴՀ էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը նախազգուշացրել է լուրջ հետեւանքների մասին Ուկրաինայում սրման դեպքում

RWE-ն՝ խոշորագույն էլեկտրաէներգիա արտադրողն ու ռուսական գազի գնորդը Գերմանիայում, նախազգուշացրել է լուրջ հետեւանքների մասին իր բիզնեսի համար Ուկրաինայում պատերազմի սրման դեպքում՝ հավելելով, որ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման դադարեցումը մեծ հարված կհասցնի գերմանական արդյունաբերությանը, փոխանցում է Reuters-ը:

Ընկերությունը հայտարարել է, որ ընթացիկ ռիսկերը կառավարելի են, սակայն էսկալացումը «զգալի ազդեցություն կունենա մեր ակտիվների, պարտավորությունների, ֆինանսական վիճակի եւ շահույթի կամ վնասի վրա»:

Հրապարակելով իր վերջնական տարեկան արդյունքները՝ RWE-ն նաեւ հայտարարել է, որ ռուս գործընկերների հետ  նոր գործարքներ չի կնքի եւ որոշել է անհապաղ դադարեցնել բոլոր ոչ էներգետիկ հարաբերությունները ռուս գործընկերների հետ: «Սակայն, ցավոք, մենք պետք է նաեւ գիտակցենք, որ Եվրոպայում եւ, մասնավորապես, Գերմանիայում մեծ կախվածություն կա Ռուսաստանից, հատկապես՝ էներգակիրների մատակարարման հարցում»,- տարեկան մամուլի ասուլիսին ասել է գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից էներգիայի ներմուծման հանկարծակի դադարեցումը կհարվածի տնային տնտեսությունների ջեռուցման մատակարարմանը եւ լուրջ հարված կհասցնի նաեւ ռուսական գազից կախված գերմանական արդյունաբերությանը:

Ընկերությունը, որն էլեկտրաէներգիա է արտադրում վերականգնվող էներգիայից, ատոմային էներգիայից եւ գազից, հայտարարել է, որ էլեկտրակայաններ է փնտրում, որոնք կարելի է վերագործարկվել կամ ավելի երկար աշխատել՝ մատակարարումների հուսալիության ապահովման եւ ռուսական գազից Գերմանիային կախվածության նվազեցման համար:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում RWE ապրանքային դիրքերը մինչեւ 2023 թվականը 15 տերավատ/ժամ գազի մատակարարում են ներառում եւ 12 միլիոն տոննա կարծր ածուխ՝ մինչեւ 2025 թվականը: «Գազպրոմ»-ի հետ մեկ գազային պայմանագիր ներկայումս սպասման մեջ է, ասվում է հաղորդագրության մեջ:

RWE-ում հայտարարել են, որ չի բացառվում, որ պայմանագրով գործընկերներն անվճարունակ կդառնան Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում։news.am