Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Մերձդնեստրը հայտարարել է Ռուսաստանի կողմից օկուպացված գոտի։
Սա Եվրախորհրդի առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ Մերձդնեստրն այսուհետ կկոչվի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշումը կայացրել է միաձայն։
Ուկրաինական լրատվամիջոցներն մինչ այդ հայտնել էին, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Մերձդնեստրը պաշտոնապես ճանաչել որպես Ռուսաստանի կողմից օկուպացված գոտի։ Լրատվամիջոցները հայտնում են, որ նախաձեռնությանը աջակցել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պատվիրակությունները։