Բրիտանիայում կփնտրեն Պուտինի փողերը

Բրիտանիայում կփնտրեն Պուտինի փողերը

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը կսկսի ակտիվների որոնումները, որոնք, ենթադրաբար, պատկանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ բրիտանական լրատվամիջոցներին հղումով։

Նշվում է, որ որոնումները տեղի կունենան Լոնդոնում՝ թագավորության հետախուզական ծառայությունների աջակցությամբ։

«Մարդիկ կան, որ աշխատում են դրա վրա։ Կլեպտոկրատիայի հատուկ խումբը կենտրոնանալու է նման խնդիրների վրա։ Նրա մասնագետները կփնտրեն Պուտինի ու նրա շրջապատի փողերը»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը խոստացել էր «հարյուրավոր» նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Նա նշել է, որ պատժամիջոցները կազդեն ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների, Պուտինի քաղաքական դաշնակիցների և քարոզիչների վրա։