
ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ռազմական հանցագործ։«Մենք բոլորս՝ դեմոկրատներն ու հանրապետականները այս պալատում, միասին հայտարարում ենք, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից», – քվեարկությունից առաջ ասել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
Բանաձեւի նախագիծը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը։ Reuters-ի փոխանցմամբ՝ բացի անձամբ Պուտինին ուղղված մեղադրանքներից, սենատորներն իրենց բանաձեւում կոչ են անում Միջազգային քրեական դատարանին և աշխարհի երկրներին ակտիվորեն հետաքննել Ուկրաինայում ռուսական բանակի ենթադրյալ հանցագործությունները։