Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չենք միանա այդ պատժամիջոցներին, քանի որ մեզ համար առաջնահերթը վրացական պետության և վրաց ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին», – հայտարարել է նա:
Կոբախիձեի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միանալու պահանջը ներկայացնում է Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը։
«Պատերազմի կուսակցությունը՝ ի դեմս Ազգային միացյալ շարժման, իր սադրիչ գործողություններով ոչ միայն պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, այլև պահանջում է որպեսզի Վրաստանը միանա ռազմական գործողություններին», – նշել է Կոբախիձեն: