
Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնացման հատուկ օպերացիան կիրականացվի մինչեւ վերջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ի մարտավարությունն իրեն լիովին արդարացրել է հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում:
Նա նշել է, որ Դոնբասում օպերացիայի հենց սկզբում Կիեւի իշխանություններին, անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար, տարբեր խողովակներով խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ «Չցանկացան: Դե ինչ, դա իրենց որոշումն է: Գիտակցումը, թե ինչ է տեղի ունենում իրական իրավիճակում, անխուսափելիորեն կգա»,- եզրափակել է Պուտինը։