Վրաստանում գործող բջջային օպերատորներն արդեն կապի հանձնաժողովին են ներկայացրել 2021թ. տվյալները: Նրանց խոսքով, նախորդ տարի ոլորտի ընդհանուր մանրածախ եկամուտը կազմել է 554 մլն լարի։ Ամենաբարձր եկամուտը ստացել է բջջային կապի շուկայի առաջատար «Magti»-ն, որը կազմել է 258,6 մլն լարի։
Վրաստանում ընդհանուր առմամբ կա 5,16 մլն ակտիվ բաժանորդ, որից 41,7%-ը Magti-ից է, 33,3%-ը՝ Silknet-ից, 25%-ը՝ Vion-ից։
Ըստ եկամուտների՝ բջջային օպերատորների 2021 թվականի արդյունքները բաշխված են հետևյալ կերպ.
Օպերատորների միջև եկամտի նման տարբերությունը պայմանավորված է մեկ բաժանորդից ստացվող ամսական եկամուտով:
Օպերատորների համար ամենաարագ աճող սեգմենտը բջջային ինտերնետի սեգմենտն է, որը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է նրանց ամսական եկամտի 41%-ը։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարի բջջային ինտերնետի 3,2 մլն բաժանորդ սպառել է 318 171 տերաբայթ ինտերնետ, ինչը 65%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի ձայնային զանգերի թիվն աճել է ընդամենը 4%-ով։ 2021 թվականին ընդհանուր առմամբ կատարվել է 5,752,035,699 հեռախոսազանգ, ընդ որում մեկ բաժանորդ ամսական միջինը խոսում է 164 րոպե։