Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում նոր ուսումնական տարին սկսվեց հանդիսավոր միջոցառումներով, որոնց մասնակիցներն էին առաջին դասարանցիները` իրենց ծնողների ուղեկցությամբ:
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի առաջին դասարանում սովորելու են 33 աշակերտ:
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում գրանցված են 330 առաջին դասարանցի: Այս տարի ևս, ավանդույթի համաձայն Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից առաջին դասարանցիներին հանձնվեցին նվերներ, նոութբուքեր և գրքեր:
Բորիս Ղարսլյան