
Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) վերականգնվել է թեթև մեքենաների երթեւեկությունը։
Նույն հատվածում բքի և վատ տեսանելիության պատճառով արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին։