
Մառնեուլիի քաղաքապետարանին 5 նոր ավտոբուս է հատկացվել՝ բնակչության տեղաշարժն առավել հարմարավետ դարձնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Մառնեուլիի շրջանից ընտրված խորհրդարանի պատգամավոր Զաուր Դարգալիի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ISUZU մակնիշի ավտոբուսները եվրոպական չափանիշներով են, լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: aliq.ge