
Առատ ձյան և բքի պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110կմ ճանապարհահատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին։