
Եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի կայքը։
Կոչում քաղաքական գործիչները խնդրում են երկարաձգել թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»։ «Դա անհրաժեշտ է խաղաղության Նոբելյան մրցանակի համար նախագահ Զելենսկու և Ուկրաինայի ժողովրդի առաջադրումն ապահովելու համար»,- պարզաբանել են նախաձեռնության հեղինակները։
Այսպիսով, եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են Ուկրաինայի ժողովրդին ցույց տալ, որ աշխարհն իրենց կողքին է, ասվում է հայտարարության մեջ։
Հունվարին Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կրկին առաջադրվել է 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Թեկնածությունն առաջադրել են նորվեգացի պատգամավորներ Վերվիկ Բուլեստադը և Հարեկ Էլվեսենը այն բանի համար, որ Տիխանովսկայան «հանուն Բելառուսի քաղաքացիների շարունակական պայքարի խորհրդանիշն է»։