ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրել է Ռուսաստանին օգնության հետեւանքների մասին

ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրել է Ռուսաստանին օգնության հետեւանքների մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նախազգուշացրել է Չինաստանին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ռուսական կողմին օգնության հետևանքների մասին։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ մարտի 17-ին, փոխանցում է РИА Новости-ն։

«Չինաստանի ցանկացած օգնություն Ռուսաստանին, երբ նա ներխուժում է օտար երկիր, մեզ համար մեծ մտահոգություն է, և դրա պատասխանը կլինեն հետևանքները», – ասել է նա:

Փսակին պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք սա նշանակում է Չինաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիք։ «Ես չեմ պատրաստվում ուրվագծել, թե ինչպիսին կլինեն հետեւանքները», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կզգուշացնի պատասխանատվության մասին՝ Ուկրաինայում իրավիճակի առնչությամբ Ռուսաստանին աջակցություն ցուցաբերելու դեպքում։ Բլինկենի խոսքով՝ Պեկինը շարժվում է հակառակ ուղղությամբ՝ «հրաժարվելով դատապարտել այդ ագրեսիան և փորձելով իրեն որպես չեզոք արբիտր ներկայացնել»։