
Մարտի 18-20-ը Վրաստանում անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն։ ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ առավելապես ձյան տեսքով, լեռներում և բարձրադիր գոտիներում կլինի առատ ձյուն և մառախուղ, ճանապարհներին մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, լեռնային շրջաններում ձնահյուսի վտանգ։
Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել առատ ձյան, տեսանելիության վատթարացման, սողանքների և ձնահյուսի պատճառով: