Այսօր՝ մարտի 18ին, Ախալցիխեի ավտոկայանի մոտ իրար են բախվել երեք ավտոմեքենա և մեկ միկրոավտոբուս։ Ականատեսների խոսքով՝ վարորդներից մեկը փախուստի է դիմել։
«Տեսա, թե ինչպես է BMW-ն իմ միկրոավտոբուսին բախվում. Ես չգիտեմ, թե ինչ է եղել նախքան այդ։ Նաև երկու փոքր մեքենա են բախվել»,- ասաց բախված մեքենաներից մեկի վարորդը։
Ըստ ականատեսների՝ մեքենաներից մեկի վարորդը դիմել է փախուստի։
«Վթարի պատճառ դարձած մեքենայի վարորդը հեռացել է տարածքից»,- մեզ հետ զրույցում ասաց ականատեսը։
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանություն։ sknews.ge