
Առատ ձյան և բքի պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին։