
Ուկրաինայում պատերազմի սկզբից 112 երեխա է զոհվել: Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Նրանց խոսքով՝ փրկարարները Չեռնիգովում փլատակների տակից դուրս են բերել երկու երեխայի դի։ Մահացածները 7-ամյա երկվորյակներ են։
Նիկոլաևսկի թաղամասում ականի պայթյունից զոհվել է նաև 16-ամյա դեռահաս։
Լվովի կենտրոնում մանկասայլակներ են ցուցադրվել՝ ի հիշատակ զոհված երեխաների։ 1tv.ge