Եվս մեկ վրացի մարտիկ է զոհվել Մարիուպոլում: Այս մասին տեղեկությունը տարածում են Ուկրաինայում նրա զինակիցներն ու ընկերները։ Նրանց խոսքով՝ Վրաստանի քաղաքացին կռվում էր Մարիուպոլի Ազովի զորամասում, և ընտանիքը մի քանի օր չէր կարողանում կապ հաստատել նրա հետ։
Ընկերների խոսքով՝ նրա ընտանիքին արդեն տեղեկացրել են վրացի մարտիկի մահվան մասին։ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան տվյալներով՝ իրենք դեռևս պաշտոնական տեղեկություն չեն ստացել ևս մեկ վրացի մարտիկի զոհվելու մասին։1tv.ge