Ճապոնիայում հակառուսական պատժամիջոցների եւ Ռուսաստան արտահանման նվազման ֆոնին կտրուկ իջել են օգտագործված մեքենաների գները։
Փորձագետների խոսքով՝ գների իջեցումը պայմանավորված է Ռուսաստանում ավտոմեքենաների պահանջարկի նվազմամբ։ Երկիրը Ճապոնիայից բերվող օգտագործված մեքենաների ամենամեծ գնորդն էր։
Ինչպես տեղեկացրել է Nikkei թերթը, մարտի առաջին երկու շաբաթվա ընթացքում ճապոնական երկրորդային շուկայում ավտոմեքենայի միջին գինը 785 հազար իեն է (6,5 հազար դոլար), ինչը 5 տոկոսով ավելի քիչ է, քան փետրվարի վերջին։
Ավելի վաղ Ճապոնիան պատժամիջոցներ էր մտցրել Ռուսաստանի դեմ փետրվարի 24-ին Ուկրաինա զորքեր մտցնելու պատճառով։ Վերջին սահմանափակումները մտցվել են մարտի 18-ին։ Դրանք առնչվել են ռուսական 9 ընկերության եւ 15 ռուսաստանցու, որոնց թվում նաեւ պետական պաշտոնյաներ կան։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի պատժամիջոցները վերաբերել են 76 ռուսաստանցու եւ ռուսական 12 ընկերության։ news.am